ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա
Ներկայում վիրահատության էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ մեթոդներն աստիճանաբար դառնում են շատ հիվանդությունների բուժման ստանդարտ, որոնց ժամանակ նախկինում պահանջվում էր ավելի ագրեսիվ, բաց միջամտություն:
Լապարոսկոպիկ միջամտությունների առավելությունները բաց վիրահատությունների նկատմամբ ակնհայտ են՝ բարդությունների առաջացման նվազագույն հաճախություն ինչպես վիրահատության ընթացքում, այնպես էլ՝ վիրահատությունից հետո, արյան քիչ կորուստ, վարակային բարդությունների առաջացման ցածր հավանականություն, մինիմալ ագրեսիվություն և հյուսվածքների նվազագույն վնասում:
Այս ամենի հետ միասին, նմանատիպ վիրահատություններն արդյունքներով ամենևին չեն զիջում բաց վիրահատություններին: Հետվիրահատական շրջանում հիվանդների մոտ բարդություններն անհամեմատ քիչ են, իսկ ցավազրկող դեղերի կարիքը զգալիորեն պակասում է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքում վերջին երկու շաբաթվա ընթացքում հաջողությամբ իրականացվել է 3 լապարոսկոպիկ միջամտություն:
Վիրահատություններն իրականացրել են բաժանմունքի մասնագետները:
Երկու հիվանդներին կատարվել է նեֆրէկտոմիա՝ երիկամի հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիայի կապակցությամբ, մյուս հիվանդին՝ երիկամի լապարոսկոպիկ կիստէկտոմիա:
- Հիվանդ Մ.Գ., ծնված 1951 թվականին, կլինիկա ընդունվելիս գանգատվել է աջ գոտկային շրջանում պարբերաբար կրկնվող ցավերից և ծանրության զգացումից: Կատարված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է. «Աջից տերմինալ ուրետերոհիդրոնեֆրոզ»: Համապատասխան նախապատրաստումից հետո հիվանդը հաջողությամբ ենթարկվել է լապարոսկոպիկ նեֆրէկտոմիայի` աջից: Վիրահատությունն իրականացվել է որովայնային մուտքով: Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների, հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից բավարար վիճակում վիրահատության 5-րդ օրը:
- Հիվանդ Ա.Կ., ծնված 1960թ., ընդունվել է կլինիկա՝ գանգատվելով ձախ գոտկային և աճուկային շրջանում սուր ցավերից և ծանրության զգացումից: Ախտորոշվել է. «Միզաքարային հիվանդություն, ձախ երիկամի ավազանի խոշոր պաշարող կոնկրեմենտներ, հիդրոնեֆրոտիկ տրանսֆորմացիա»: Հիվանդի համապատասխան նախապատրաստումից հետո հաջողությամբ իրականացվել է լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա` ձախից: Վիրահատության ընթացում հայտնաբերվել է ձախ երիկամի ավազանի և միզածորանի հյուսվածքների փոխարինում տրանսֆորմացված ճարպային հյուսվածքներով, որը տեղի է ունեցել քրոնիկական բորբոքային գործնթացի հետևանքով: Այս վիրահատությունը ևս իրականացվել է որովայնային մուտքով: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, հիվանդը ստացիոնարից դուրս է գրվել բավարար վիճակում:
- Հիվանդ Զ.Ս., ծնված 1952 թ., կլինիկա է ընդունվել՝ գանգատվելով աջ գոտկային շրջանում ծանրության զգացումից: Ախտորոշվել է «Աջ երիկամի վերին բևեռի սոլիտար կիստա»: Հիվանդի համապատասխան նախապատրաստումից հետո հաջողությամբ իրականացվել է աջ երիկամի լապարոսկոպիկ կիստէկտոմիա: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից բավարար վիճակում վիրահատության 3-րդ օրը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքը հագեցած է Richard Wolf ընկերության արտադրության նորագույն լապարոսկոպիկ սարքավորումներով, որոնք մեր մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել ուրոլոգիական ոլորտի ցանկացած բարդության լապարոսկոպիկ վիրահատություն: Հաշվի առնելով լապարոսկոպիկ մեթոդի անվիճելի առավելությունը բաց վիրահատությունների նկատմամբ՝ կլինիկան պատրաստվում է հետագայում ևս ներդնել և ընդլայնել լապարոսկոպիայի կիրառման փորձը՝ իրականացնելու ուռոլոգիական վիրաբուժական միջամտությունների ավելի լայն սպեկտր:
07.07.2015 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ